Մերկելը Ղրղզստանում է
РИА Новости-ին՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը հայտնում է,որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ղրղզստան:
«ԳԴՀ-ի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ղրղզստան: «Մանաս» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Ատամբաևի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման արարողությունը:Հանդիպման ընթացքում ծածանվել են Ղրղզստանի և Գերմանիայի պետական դրոշները, նաև շարվել է պատվո պահակախումբը», - ասվում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
