Գեղամյանի կուսակցությունը միանում է
«Ազգային միաբանություն կուսակցության» (ԱՄԿ) նախագահությունը հուլիսի 14-ի նիստի ժամանակ որոշում է ընդունել միանալ ՀՀԿ և ՀՔԴՄ նախընտրական դաշինքին: Կուսակցության նախագահությունը հանձնարարել ԱՄԿ տարածքային կազմակերպություններին առաջիկայում սերտորեն համագործակցել դաշինքի անդամ կուսակցությունների հետ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում: Նիստը վարել է ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը:
