Որքան է սոցփաթեթի ոլորտում չարաշահումների ծավալը.պարզաբանում է Ի.Զաքարյանը
«Սոցփաթեթի ոլորտոմ չարաշահումների ծավալն, ընդհանուր առմամբ, կազմել է 300 միլիոն դրամ:Հայաստանում ու Արցախում սոցփաթեթի շրջանակներում ներառված է եղել 69 զբոսաշրջային օպերատոր, որից միայն 7-ում է Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն կատարել:Որոշ տուրիստական օպերտորներ լիաժեք չեն կատարել հյուրանոցներում իրենց պարտավորությունները, բյուջեից ստացած գումարները ծախսել են այլ նպատակներով», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Սոցփաթեթից օգտվել են շահառու չհանդիսացած անձիք, այնպիսի տուրօպերատորներ են սոցփաթեթի ծառայություններ մատուցել, որոնք հաշվառված չեն եղել սոցփաթեթի մեջ», - նշեց Ի.Զաքարյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկեց վերամշակել սոցփաթեթի հանգստի բաղադրիչի դրույթները: Ավելի վաղ հայտարարել էինք, որ կասեցրել են սոցփաթեթի հանգստի բաղադիչը, ինչը անհիմն խոսակցությունների տեղիք է տվել,ասաց վարչապետը.«Հիմա ես գտնում եմ, որ շատ ճիշտ էր կասեցնելը, բայց` ոչ 2016-ի համար»:
