«Գենացվալե» պանդոկում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 14-ին՝ ժամը 05։48-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։02-ին, մարվել՝ 06։16-ին: Կոմիտասի պողոտայի թիվ 35/4 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում այրվել է վարդակը և ճարպաեռոցը, մասամբ ջերմահարվել են սեղանները և հատակը՝ 6 քմ մակերեսով:
