Իրանի «Կյանքի խոսք» եկեղեցու ադրբեջանցի անդամներ են ձերբակալվել
Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի 3 քաղաքացի (Յուսիֆ Ֆարհադով, Էլդար Գուրբանով, Բահրամ Նասիբով), որոնք «Կյանքի խոսք» եկեղեցու անդամներ են, ինչի մասին հայտնում է contact.az-ը: Ֆարհադովի եղբոր փոխանցմամբ՝ ձերբակալվածներն իրենց ընկերների կողմից հրավիրվել են Թեհրան, սակայն հունիսի 24-ին ձերբակալվել են իրանական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Աղբյուրը նաև հավելել է, որ ձերբակալված ադրբեջանցիներին թույլ են տվել տուն զանգահարել միայն 1 շաբաթ անց: «Նրանցով ոչ ոք չի հետաքրքրվում: Նրանց նույնիսկ չեն էլ հարցաքննել», - նշել է Ֆարհադովի եղբայրը: Թեև նա չգիտի ձերբակալման պատճառը, այնուհանդերձ` ենթադրում է, որ դա կապված է նրանց քրիստոնեական հավատքի հետ:
