«Հրապարակ». Ինչու՞ դիմեցին Իրանին. Բաքվում գտնվող Լավրովին են լսացնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ կառավարությունը, «Գազպրոմ-Արմենիան» պնդեն, որ որեւէ քաղաքական «մեսիջ» չկա Հովիկ Աբրահամյանի` Իրանի առաջին փոխնախագահին դիմելու մեջ, որով խնդրում է Իրանից Հայաստանին տրամադրվող գազի ծավալներն ավելացնել` Վրաստանում գազատարի վերականգնման հետ կապված, ինչին, մեր տեղեկություններով, իրանական կողմը համաձայնել է, այնուհանդերձ, ոմանք ուղիղ կապ են տեսնում նույն օրն Ադրբեջանում Լավրով-Ալիեւ-Մամեդյարով հանդիպման եւ այդ քայլի միջեւ: Բանն այն է, որ «Գազպրոմ-Արմենիայի» Աբովյանի պահեստարանում գազը բավարար է ամռանը ՀՀ պահանջարկը բավարարելու համար, սակայն հայկական կողմը ցուցադրաբար դիմել է իրանական կողմին եւ բարձրաձայնել է այդ մասին՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանին այլընտրանք կա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
