Հայերը Թուրքիայում մեդալներ են նվաճել

Թուրքիայի Տրաբզոն քաղաքում շարունակվում է դպրոցականների 16-րդ Գիմնազիադան: Ինչպես տեղեկացնում է Տրաբզոնում մեր պատվիրակության ղեկավար, ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանը, այսօր հայ մարզիկները մեդալների մեծ ավարով ավարտեցին մրցումային օրը: «Ուշադրության կենտրոնում էին հատկապես ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացրած 4 ազատ ոճայիններից երկուսը նվաճեցին արծաթե, երկուսը՝ բրոնզե մեդալ: 55 կգ քաշային Կարեն Զուրաբյանը երկու տպավորիչ հաղթանակ տարավ, այնուհետև կրեց մեկ պարտություն ու բավարարվեց արծաթե մեդալով: 66 կգ քաշային, վանաձորցի Գառնիկ Ղազարյանը երկու հաղթանակ տոնելուց հետո եզրափակչում համառ պայքարում զիջեց հնդիկ ըմբիշին, և նույնպես արժանացավ արծաթե մեդալի: Իսկ ահա 46 կգ քաշային Հունան Մանվելյանն ու 60 կգ քաշային Մերուժան Մանուկյանը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Մեր ազատ ոճի ըմբիշները Տրաբզոնում հանդես եկան Հարություն Նալբանդյանի գլխավորությամբ: Բրոնզե մրցելույթներ ունեցան նաև սուսերամարտի ու նետաձգության մեր պատվիրակները: Սուսերամարտի՝ ճկասուսերակրուհիների պայքարում Սեդա Գևորգյանը կրկնեց իր թիմակցի՝ Պարգև Ստեփանյանի երեկվա հաջողությունը, իսկ նետաձգության խառը զուգակրակոցում պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Արման Ապրեսյանն ու Հայկուհի Մարգարյանը: Մեդալների լուրջ սպասելիքներ կան նաև մեր մարզիկների վաղվա մրցելույթներից»,-Տրաբզոնից հաղորդեց Արման Այվազյանը:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Իրանից հայտարարել են, որ ուրանի հարստացման իրավունքն անհրաժեշտ պայման է բանակցությունների համար «Ալեն Սիմոնյանի խղճուկ վիճակին արձագանքեց Ադրբեջանը»․ Նարինե Դիլբարյան (video) Մեր ձեռքերը մնում են ձգանին․ Իրանը մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին․ Փեզեշքիան «Նիկո՛լ, ես հաստափոր Պապիկյան Սուրո՛ եմ տեսել»․ պահեստազորի սպա (video) Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ-ի ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը Նիկո՛լ, էդ ու՞մ ես էշի տեղ դնում, քո «էշ հալով»․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ 18-ամյա Դավիթի մասին հարցին (video) Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Պուտինը էդ փաստաթղթերը կմտցնի Ալիևի աչքը, եթե․․․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյա՛ն, քո արածը ՌԴ-ում քթերից է գալու. Հենրիխ Դանիելյան (video) Գյումրիում անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն» Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին դատական ակտի դեմ բողոք է բերել նաև հսկող դատախազը Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոնում «Եթե նախկինում Սամվել Կարապետյանի նկարից էիք վախենում, հիմա նրա անունի՞ց եք վախենում» (video) Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա Փաշինյանի կոշտ պատասխանը Հայկ Սարգսյանին (video) Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. հարց՝ Փաշինյանին (video) Լրատվամիջոցները ենթադրություններ են արել, թե ինչ կպատահի նավթի գների հետ, եթե Հորմուզը փակ մնա Սամվել Կարապետյանի ձեռքից ամբողջ ունեցվածքը վերցվելու է. Փաշինյանի բացահայտումը (video) Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության այլընտրանքային ուղիներ է տրամադրել՝ ականներից խուսափելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am