Գյումրու ընտրություններին ՀՀԿ-ն կարող է դաշինք կազմել. Շարմազանով
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներքաղաքական, արտաքին քաղաքական և ներկուսակցական հարցերի: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը սատարելու համար ձեւավորված դաշինքի մոդելն այլ դրսեւորումներ է ունենալու: «Երեկ Շիրակի տարածքային կառույցը հայտարարել է՝ ՀՀԿ-ն սատարելու է Սամվել Բալասանյանին, երկրորդ կետով էլ ԳՄ-ին առաջարկվել է դաշինքով գնալ Քրիտոնեա-դեմոկրատական միության հետ՝ սատարելով Բալասանյանին։ ԳՄ-ն այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնի մյուս շաբաթ։ Իսկ ինչ վերաբերում է դաշինքին, չեմ բացառում, որ Գյումրու ընտրություններին մենք դաշինք կկազմենք նաեւ այլ կուսակցությունների հետ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
