«Պարզ է, թե ու՞մ ջրաղացին է ջուր լցնում պարոն Օսկանյանը. Շարմազանով
Ավատվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է կուսակցության նածագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականները քննարկել են արտաքին քաղաքական, ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր, անդրադարձ է եղել Սերժ Սարգսյանի՝ Վարշավա կատարած այցին, մասնակցությանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ «ՀՀԿ-ն բարձր է գնահատում նախագահի երկկողմ հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Օլանդի եւ ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ՝ թե՛ երկկորղմ հարաբերությունների զարգացման, եւ թե՛ ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, քանի որ ֆրանսիական ու ամերկյան կողմերը վերահաստատել են խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորումը»,- այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի այն կարծիքը, թե ապրիլյան քառօրյա պատերազմը եղել է դիվանագիտության ու իշխանության թերության պատճատով, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Պարզ է, թե ինչու է Վարդան Օսկանյանը նման հայտարարությամբ հանդես գալիս, եւ հետաքրքիր է, թե ու՞մ ջրաղացին է ջուր լցնում պարոն Օսկանյանը»։
