Ռուսական օդուժը ռմբակոծել է փախստականների ճամբարը
Սիրիայի ապստամբների հաղորդմամբ, ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիա-Հորդանան սահմանին տեղակայված փախստականների ճամբարի ուղղությամբ: Ըստ ստացված հաղորդագրության, առնվազն 12 մարդ է զոհվել, հաղորդում է «Ազատությունը»: Նշվում է նաև, որ սա առաջին անգամն է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում Հորդանանի հետ սահմանային հատվածում տեղակայված օբյեկտներին:
