«Փաշինյանը խարիզմատիկ է,բայց ճանապարհին «սոթ» կտա».Ահարոն Ադիբեկյան.տեսանյութ
«Կուսակցության ստեղծումն այնպիսի մեծ ճանապարհ է, որն ունի մի քանի կարևոր նախադրյալ՝ խարիզմատիկ դեմք, որի շուրջ պետք է համախմբվի ժողովուրդը, թիմ, որում պետք է ներկայացված լինեն բավականին լուրջ դեմքեր, ինչպես նաև ֆինանսներ, կազմակերպչական ռեսուրս և գաղափարախոսություն, որը բրենդի նման պետք է տարբերվի եղած գաղափարախոսություններից: Պոպուլիստական լոզունգներով չի կարելի գալ իշխանության:Այդպիսին է համարում օրինակ Նիկոլ Փաշինյանին,սակայն պետք է նշեմ, որ իր ելույթները լուրջ չեն»,-այս մասին Հայելի ակումբում աաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով,որ Նիկոլ Փաշինյանը գնում է այն ուղով, որով շատերը «սոթ են տվել:Վերջինիս խոսքով՝ միավորել ընդդիմությունը մեկ դրոշի տակ Հայաստանում՝ չի ստացվում, և երևի չի էլ ստացվի: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
