Բունդեսթագի թուրք պատգամավոր. «Երիտթուրքերը դավաճաններ են»

2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը հանդես եկավ կրքոտ ելույթով՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի՝ միաժամանակ ընդունելով Գերմանիայի մեղսակցությունը այս զանգվածային ոճրագործության մեջ: Օզդեմիրը ծնվել է Գերմանիայում, թուրք և չերքեզ գաղթականների ընտանիքում: Թուրքական ծագումով առաջին անձն էր, որ ընտրվեց Բունդեսթագում (1994-2002 թթ.): 2013 թվականին նա վերադարձավ Գերմանիայի խորհրդարան՝ Եվրախորհրդարանում 2004-2009 թթ. պատգամավոր լինելուց հետո: Շնորհիվ Բունդեսթագի բոլոր կուսակցությունների աջակցության՝ Հայոց ցեղասպանության բանաձևը, որի համար Օզդեմիրը վաղուց պայքարում էր, ընդունվեց Գերմանիայի խորհրդարանի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ (միայն 1 դեմ և 1 ձեռնպահ): Ստորև թարգմանաբար ներկայացված են հատվածներ Օզդեմիրի ուշագրավ ելույթից, որով նա հանդես եկավ Բունդեսթագում հունիսի 2-ին՝ կրծքին կրելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհրդանիշ «անմոռուկ» նշանը. «Ժամանակի նպատակահարմարության մասին ոչ մի հարց չի կարող լինել, երբ խոսք է գնում ցեղասպանության նման աներևակայելի դաժանության մասին: Մենք գիտենք, որ երկար և հոգնեցուցիչ ձգձգումներից հետո, Գերմանիան, որպես ոճրագործության մեղսակից, այդ իրադարձությունը բացահայտորեն անվանում է իր իսկական անունով…. Սա Գերմանիայի պատմության մի մասն է»: Օզդեմիրը հիշեցրեց Գերմանական կայսրության կանցլեր Բեթման Հոլվեգի սառնասիրտ ու դաժան խոսքերը. «Մեր միակ նպատակը Թուրքիային պատերազմի ընթացքում մեր կողքին պահելն էր և նշանակություն չուներ՝ հայերը կբնաջնջվեին, թե ոչ»: Օզդեմիրն ազդեցիկ հայտարարությամբ ուղղակիորեն դիմեց Բունդեսթագի նիստին մասնակցող հայ հյուրերին. «Միայն այն պատճառով, որ մենք անցյալում մեղսակից ենք եղել այս սոսկալի ոճրագործությանը, չի նշանակում, որ այսօր էլ պատրաստվում ենք կանգնել ժխտողների կողքին»: Օզդմիրը հորդորեց Գերմանիայի միլիոնավոր թուրք բնակիչներին՝ հպարտանալ ցեղասպանության ժամանակ հայերին փրկած «հերոս թուրքերով», և ոչ թե «Թալեաթի ու Էնվերի նման ոճրագործներով»: Այնուհետև թուրքական ծագումով գերմանացի խորհրդարանականը հայտարարեց, որ իրեն ցավ պատճառող ամենատգեղ արտահայտությունը Թուրքիայում «հայ» բառի օգտագործումն է իբրև «հայհոյանք»: «Նրանք ինձ հարցնում են, թե արդյոք ես հայ եմ: Ես հայ լինելը իբրև անարգանք չեմ ընդունում: Սերելով սուննի մահմեդական ընտանիքից, Արևելյան քրիստոնեությունը ինձ անհանգստություն չի պատճառում»: Օզդեմիրը մեջբերեց իր ստանբուլահայ բարեկամ Հրանտ Դինքի խոսքերը, որն սպանվել էր Ստամբուլում մի թուրք ծայրահեղականի կողմից. «Եթե այսօր հայերն ապրեին Վանում, այդ քաղաքը կդառնար Արևելքի Փարիզը»: 2015 թ. մարտին Հայաստան կատարած այցելության ժամանակ Օզդեմիրը Սիվիլնեթին տված իր հարցազրույցում անդրադարձավ Դինքի հայտարարությանը. «Ես գնացի ցեղասպանության թանգարան և կարդացի այն մարդկանց անուններն ու մասնագիտությունները, որոնց մենք կորցրել էինք: Նրանք Ստամբուլի ամենահեռատես և վառ մտավորականներն էին և նրանք սպանվեցին` սկսած ճարտարապետներից, մտավորականներից, լրագրողներից, գրողներից… Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց իր պատմության մեջ ամենաառաջադեմ քաղաքացիներին: Օսմանյան կայսրությունը ահռելի մեծ կորուստ է կրել: Ես կարծում եմ, որ այսօր Թուրքիան առավել զարգացած երկրների թվում չլինելու պատճառներից մեկն այն է, որ երիտթուրքերը հերոսներ չէին, այլ դավաճաններ: Նրանք մեծ վնաս հասցրեցին հայերին, ասորիներին, հույներին, ինչպես նաև թուրքերին»: Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորն իր ինը րոպեանոց ելույթը, որը բազմիցս ընդհատվեց բուռն ծափահարություններով, ավարտեց հայտարարելով, որ «Բունդեսթագի պատգամավորներին վտանգ չի սպառնում իրենց կարծիքն արտահայտելու համար: Ես վստահ եմ, որ ինձ չեն ձերբակալի խորհրդարանից տուն վերադառնալու ճանապարհին կամ իմ պատգամավորական անձեռնմխելիությունը չի վերացվի: Ինձ չեն ծեծի կամ սպանի: Նույն բանը չեմ կարող ասել Թուրքիայի իմ պաշտոնակիցների մասին»: Այնուամենայնիվ, Օզդեմիրը չէր սպասում, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատումից հետո, նա և Գերմանիայի խորհրդարանի իր տասը թուրք պաշտոնակիցները կհայտնվեն ոստիկանության հսկողության տակ՝ թուրք ծայրահեղականների կողմից մահվան բազմաթիվ սպառնալիքներ ստանալուց հետո: Նախագահ Էրդողանը, հիտլերյան ժամանակաշրջանի ռասայական ստուգումներ հիշեցնող իր հայտարարության մեջ, առաջարկեց Հայոց ցեղասպանության բանաձևին աջակցած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորներին արյան քննություն կատարել՝ իրենց «թուրք» լինելն ապացուցելու համար: Մինչ այդ, Օզդեմիրի հոր հայրենի Թոքատ (Թուրքիա) քաղաքի պաշտոնյաները նրա անունը ջնջեցին քաղաքի պատվավոր մարդկանց ցանկից: Սակայն, Գերմանիայի դեմ ամպագոռգոռ սպառնալիքներ անելուց հետո, Էրդողանը ստիպված եղավ զսպել ինքն իրեն, հասկանալով, որ նման անպատասխանատու քայլերը կարող են կործանարար ազդեցություն ունենալ հենց Թուրքիայի արդեն փլուզվող տնտեսության վրա… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Իրանից հայտարարել են, որ ուրանի հարստացման իրավունքն անհրաժեշտ պայման է բանակցությունների համար «Ալեն Սիմոնյանի խղճուկ վիճակին արձագանքեց Ադրբեջանը»․ Նարինե Դիլբարյան (video) Մեր ձեռքերը մնում են ձգանին․ Իրանը մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին․ Փեզեշքիան «Նիկո՛լ, ես հաստափոր Պապիկյան Սուրո՛ եմ տեսել»․ պահեստազորի սպա (video) Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ-ի ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը Նիկո՛լ, էդ ու՞մ ես էշի տեղ դնում, քո «էշ հալով»․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ 18-ամյա Դավիթի մասին հարցին (video) Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Պուտինը էդ փաստաթղթերը կմտցնի Ալիևի աչքը, եթե․․․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյա՛ն, քո արածը ՌԴ-ում քթերից է գալու. Հենրիխ Դանիելյան (video) Գյումրիում անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն» Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին դատական ակտի դեմ բողոք է բերել նաև հսկող դատախազը Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոնում «Եթե նախկինում Սամվել Կարապետյանի նկարից էիք վախենում, հիմա նրա անունի՞ց եք վախենում» (video) Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա Փաշինյանի կոշտ պատասխանը Հայկ Սարգսյանին (video) Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. հարց՝ Փաշինյանին (video) Լրատվամիջոցները ենթադրություններ են արել, թե ինչ կպատահի նավթի գների հետ, եթե Հորմուզը փակ մնա Սամվել Կարապետյանի ձեռքից ամբողջ ունեցվածքը վերցվելու է. Փաշինյանի բացահայտումը (video) Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության այլընտրանքային ուղիներ է տրամադրել՝ ականներից խուսափելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am