Ռուսաստանի ներքին պարտքը 521.5 մլրդ դոլար է
Ռուսաստանի ներքին պարտքը կես տարվա ընթացքում աճել է 3 մլրդ դոլարով կամ 0.6%-ով` կազմելով 521.5 մլրդ դոլար հուլիսի 1-ի դրությամբ, փոխանցում է РИА Новости-ն: «Երկրի ներքին պարտքի ավելացումը դարձել է երկրորդական շուկայում ոչ ռեզիդենտների կողմից ռուբլիով սուվերեն պարտքային գործիքների ձեռքբերման ակտիվացման հետևանքը»,- ասվում է հաղորդագրությունում: Տարվա սկզբին երկրի ներքին պարտքը կազմում էր 518.508 մլրդ դոլար: Ներքին պարտքի կառույցում հիմնական մասը զբաղեցնում է մասնավոր ոլորտը, որից 1/3-ը` բանկերը:
