Սիցիլիական մաֆիայի պարագլուխ Բեռնարդո Պրովենցանոն մահացել է
Հայտնի սիցիլիացի մաֆիոզ Բեռնարդո Պրովենցանոն 83 տարեկանում մահացել է Միլանի բանտում, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։ Պրովենցանոն, որը մաֆիոզ խմբավորման առաջնորդ էր եւ փաստացի ղեկավարում էր սիցիլիական մաֆիան, բանտում 10 տարի է անցկացրել։ Նրան կալանավորել էին 2006-ին եւ դատապարտել ցմահ բանտարկության մի քանի ծանր հանցագործությունների, այդ թվում 1992-ին երկու դատավորների սպանության համար։ Նախքան այդ նա 43 տարի թաքնվում էր իրավապահներից։ Կալանքի պահին ոստիկանությունն ուներ «Կոզա նոստրայի» առաջնորդի միայն մեկ լուսանկար ուներ։ Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պրովենցանոն միզուղիների քաղցկեղ ուներ։
