Գերմանացի զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում պակասել է
Թուրքիայում ահաբեկչությունների մշտական վտանգի առկայությամբ պայմանավորված ամառային հանգստի այս շրջանում գերմանացիների մեծամասնությունը թուրքական հանգստավայրերի փոխարեն նախընտրում է մեկնել Իսպանիա: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը: Լրատվամիջոցը նշում է, որ վերջին շրջանում դեպի Թուրքիա ուղևորվել ցանկացող զբոսաշրջիկների թվի նվազման պատճառ է դարձել հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչությունը:
