Բասկետբոլի Հայաստանի Մ-20 թիմը մեկնեց Հունաստան
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը մեկնել է Հունաստան, որտեղ հուլիսի 15-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Բելգիացի մարզիչ Տիբո Պետիի գլխավորությամբ՝ մրցավայր են մեկնել 10 խաղացողներ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կանցկացվի հուլիսի 15-24-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հարեւանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում:
