Ուկրաինայի վարչապետն արգելել է ամուսնալուծությունները
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանն առաջարկել է արգելել ամուսնալուծությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Հարկավոր է աջակել Արդարադատության նախարարի՝ ամուսնալուծություներն արգելելու առաջարկին: Բոլորը կարծում են որ դա կատակ է, սակայն ես կարծում եմ, որ ամուսնությունը բարձրագույն արժեք է:Կարևոր է, որ մարդիկ, ովքեր ամուսնանում են, երջանիկ լինեն»,-ասել է Գրոյսմանը:
