Մոսկվայում ձերբակալել են վրացի օրենքով գող Լևանին (տեսանյութ)
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Լեւանին եւ նրա մեղսակիցներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկին։ «Ձերբակալվածը քրեական աշխարհում հայտնի Լևանն է: Քրեական հեղինակության հետ միասին ձերբակալվել է նաև հանցավոր խմբավորման 8 անդամ »,-հայտնել է նա: Ոստիկանությունում հայտնել են նաև, որ կասկածյալները ձերբակալվել են բանկային անօրինական գործունեությամբ զբաղվելու գործով:
