Մեկնարկել է Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստը
Բրյուսելում մեկնարկել է Ռուսաստան–ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ նշելով, որ այն կայանում է դեսպանների մակարդակով: «Ռուսաստան–ՆԱՏՕ խորհուրդը սկսել է իր աշխատանքները»,– նշել է գործակալության աղբյուրը։ Հաղորդվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են Ուկրաինայում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակը և այլն։
