Ռուսաստանն Իրանին վարկ կտրամադրի
Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Իրանին 2,5 միլիարդ եվրոյի չափով արտահանման վարկի հատկացումը: Այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է Ռուսաստանի բնական ռեսուրսների նախարար Սերգեյ Դոնսկոյը, հայտնում է gazeta.ru-ն: Գումարը կհատկացվի Իրանում երկաթգծերի էլեկտրաֆիկացման հարցերով ծրագրին, որին մասնակցելու է նաև «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը: Երկրորդ ծրագիրը ռուսական ընկերությունների կողմից ՋԷԿ-երի կառուցումն է:
