Շաքրո Մոլոդոյը չի ընդունում մեղքը
Զախարիա Կալաշովը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, չի ընդունում դրամաշորթության մեղադրանքները։ Այս մասին դատարանից հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Ես պաշտպանում եմ փաստաբանի կարծիքը»,– ասել է Կալաշովը։ Փաստաբանների կարծիքով քննիչի միջնորդությունն անհիմն է եւ ապօրինի։ Նշենք, որ նախօրեին ՌԴ ԳՆ–ից հայտնել էին, որ հանցագործ խմբավորման անդամները, այդ թվում՝ Կալաշովը, Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանի տիրուհուց 8 մլն ռուբլի էին պահանջել՝ սպառնալով ֆիզիկական ուժ կիրառել եւ հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
