Լրատվամիջոցները շտապել են
Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի՝ գահից հրաժարվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողներին ասել է Կայսերական պալատի գործակալության ղեկավարի տեղակալ Սինյիտիրո Յամամոտոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Հիշեցնենք, որ այսօր ԶԼՄ-ները տեղեկություն էին հրապարակել, թե Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կարող է մոտակա մի քանի տարում հրաժարվել գահից: Միաժամանակ նշվում էր, որ հրաժարումից հետո նա կարող է կառավարումը որդուն հանձնել:
