Թուրքիայից բարձրաստիճան պատվիրակություն կայցելի Ռուսաստան
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14 ին կառավարության բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Այցը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնությունից ստացած հրավերին ի պատասխան: Թուրքիայի պատվիրակության կազմում կընդգրկվեն մշակույթի և զբոսաշրջության, կապի, ծովագնացության և հաղորդակցության, ինչպես նաև ներքին գործերինախարարությունների ներկայացուցիչներ:
