«Եկեք մոռանանք,որ Հեղինե Բիշարյանը կին է».Վիգեն Խաչատրյան.տեսանյութ
«Լուրջ խոսել ընտրությունների, ընտրական համակարգի կամ կուսակցությունների մասին, դա նշանակում է աչքերը փակել իրականության վրա: Ես անձամբ լուրջ չեմ վերաբերվում, թե ընտրություններում ով ինչքան ձայն կհավաքի: Ում ինչքան թույլ տան, այնքան էլ կհավաքի: Իրականությունը դա է, որ հասարակությունը որևէ բան չի որոշելու, դա արդեն որոշված է, որը որոշակի շեղումներով իրականություն է դառնալու»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը,ով գտնում է ,որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված հարցադրումները քաղաքացիների համար ճիշտ են: Վերջինս նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը բավականին խարիզմատիկ դեմք է, սակայն ինչ վերաբերում է խորհրդարան անցնելու նրա շանսերին, ապա դրանք ցածր են, քանզի չկա քաղաքական թիմ և ֆինանսներ: Նախկին պատգամավորն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին,որի ժամանակ վիրավորական արտահայտություններ հնչեցվեցին մի շարք կուսակցությունների հասցեին: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
