«Դիվանագիտական դեմք ստեղծելու համար դեղ չունենք».Գուրգեն Եղիազարյան.տեսանյութ
«Մեզ մոտ ամեն ինչ սկսվել է Բայդենի հայտարարությունից, որ Ղարաբաղն Ադրբեջանի անխախտելի մասն է և այս հայտարարությունից օրեր հետո քառօրյա պատերազմը սկսվեց»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Բանախոսը գտնում է, որ Հայաստանը ոչ թե իրավիճակային քաղաքականություն է վարում, այլ ընդհանրապես քաղաքականություն չի վարում. «Մենք իրական ինքնուրույն քաղաքականություն պետք է վարենք, դիվանագիտական դեմք պետք է ստեղծեինք քսան տարի»,-շեշտեց բանախոսը՝ հավելելով,որ դիվանագիտական դեմք ստեղծելու համար, դեռ դեղ չունենք: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
