«Նախագահի ինքնաթիռում տված հարցազրույցից հետո մենք ամեն օր մի բան կորցնում ենք».Գ.Եղիազարյան.տեսանյութ
«Բայդենի հայտարարությունից օրեր հետո քառօրյա պատերազմը սկսվեց: Բայդենից բացի նման հայտարարություն է արել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սկսած նախագահ Սարգսյանի ինքնաթիռում տված հարցազրույցից մենք ամեն օր մի բան կորցնում ենք»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:Բանախոսը նկատեց,որ դեռ ոչ ոք չի անդրադառնում Վիեննայի համաձայնությանը հետաքննող մեխանիզմ տեղադրելու մասին: «Իսկ ո՞վ պետք է բարձրացներ այդ հարցը։Գյուլնազ տատի՞կը պետք է հարցը բարձրանացներ Սանկտ Պետերբուրգում: Հայաստանի իշխանությունը պետք է համապատասխան հարցերով գնար ու բարձրացներ այդ հարցը»,-նշեց պարոն Եղիազարյանը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
