Ձեռնտու է ունենալ փոքր կուսակցություններ. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը հայատարարեց.«Իշխանության դաշտում կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո համախմբվում են ուժերը, մինչդեռ ընդդիմադիր հատվածում շարունակական տրոհում է ընթանում: Կարճաժամկետ առումով քաղաքական տեսանկյունից հնարավոր է` տրոհումը ձեռնտու է իշխանություններին, այսինքն որքան ավելի փոքր լինեն դիմացի քաղաքական ուժերը, այնքան ձեռնտու է: Սակայն քաղաքացիական եւ ռազմավարական տեսանկյունից շատ սխալ է պետության համար»: «Կան առողջ քաղաքական ծիլեր եւ կուսակցություններ, որոնք սակայն չեն կարողանում խոշորանալ եւ շատ հաճախ պայքար են մղում ներսում, քան իշխանական ուժերի դեմ: Առաջիկայում ՀՀԿ-ի ծանրակշիռ ազդեցությունը ես կասկածի տակ չեմ դնում` ելնելով մեր ունեցած ռեսուրսից եւ կուսակցությունների փոփոխությունների ծրագրից: Սակայն մենք չենք ուզում ունենալ իշխանություն, որ կձեւավորի կառավարելի, իրեն հարմար ընդդիմություն»,-հավելեց նա:
