Հայաստանում ընդդիմության միավորումը մեկ դրոշի ներքո չի ստացվում.սոցիոլոգ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Օրինաց Երկիրը»՝ «Ազգային վերածնունդ»-ը, «Բարգավաճ Հայաստանը» մեծ շանսեր ունեն հայտնվելու խորհրդարանում: ԲՀԿ-ի ընտրողների քառասուն տոկոսը կարծում է, որ կուսակցության նախագահը մինչ այժմ Գագիկ Ծառուկյանն է,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և հավելեց. «ԲՀԿ-ն պահող կորիզը խնդիր ունի ապացուցելու, որ ինքն է ժառանգորդը ԲՀԿ-ի: Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյան թիմերը ավելի շատ շանս ունեն հաջողության հասնելու, քան Վահան Բաբայանի կամ Տիգրան Ուրիխանյանի թիմերը: Միավորել ընդդիմությունը մեկ դրոշի տակ Հայաստանում՝ չի ստացվում, և երևի չի էլ ստացվի:Հայաստանում մեկ երրորդը չի մասնակցում ընտրությունների: Բացի ՀՀԿ-ից 4-5 կուսակցություն ևս կարող են մտնել խորհրդարան: «Ժառանգությունը», «Հայ ազգային կոնգրեսը» լուրջ խնդիր ունեն խորհրդարան մտնելու հարցում, քանի որ այս շրջանում չեն երևացել»:
