Հայաստանի վերջնական ապագան տեսնում եմ ՆԱՏՕ-ում. Անուշ Սեդրակյան
«Քանի անգամ են Հայաստանի համաձայնագրեր «կերցրել»՝ ասելով, թե դա ՀՀ-ի լավագույն տարբերակն է, ծաղկման գրավականն է:Նույնկերպ եղավ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս և մինչ այս ոչ ոք այդ «սուտ» ինֆորմացիայի համար պատասխան չտվեց: Նա նույնը նկատեց նաև ՀԱՊԿ անվտանգության կոլեգիալ երաշխավոր լինելու և այլ տարբերակ չունենալու հայտարարությունների դեպքում»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հետ կնքած ՀՕՊ համաձայնագրին: «Այդպիսի մի քանի ծրագիր կա մարած»,- ասաց նա և նկատեց, ո այդ ծրագրերը կյանքի են կոչվում, երբ Հայաստանի նկատմամբ լծակները նվազում են: «Հայաստան երկինքը շուտով կդառնա ոչ այնքան պատերազմական գոտի, այլ դա Հայաստանը կոմերցիոն խեղդելու տարբերակ է: Ես տեսնում եմ Հայաստանի վերջնական ապագան ՆԱՏՕ-ում, սակայն մինչ այդ պետք է աճել ու հասունանալ»,- ասաց նա:
