Ալիևի իջեցված ձայնը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո բարձրացավ հինգ անգամ .Անուշ Սեդրակյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում իր խոսքը սկսեց շունը շան թաթ չի կծի ասացվածքով և հորդորեց չմոռանալ նաեւ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: ԼՂ հարցի շուրջ միջազգային ուշադրությանն անդրադառնալով՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ կոնֆլիկտի նկատմամբ ֆիքսվածությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում սրված վիճակ է: Անդրադառնալով Ջոն Քերիի սպասվող համապարփակ այցին, այդ թվում՝ նաև Մոսկվա, Անուշ Սեդրակյանն ասաց. «Լավրովի ենթադրվող հանդիպման ժամանակ Քերին պլանավորում է խոսել երկու սիրիական և ԼՂ հարցերի մասին: Սա հիմք է տալիս ասելու, թե ինչ սրացման և ուշադրության կենտրոնում գտնվող հարց է ԼՂ հարցը»,-ասաց նա: Անուշ Սեդրակյանը նկատեց, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Նա նշեց, որ Վիեննայի համաձայնությունից հետ, երբ խոսվում էր այն մասին, որ պետք է հետաքննող սարքեր տեղադրվեն սահմանին, հանկարծակի՝ Սանկտ-Պետերբուրգյան հանդիպումից հետո ոչ ոք չանդրադարձավ այդ պայմանավորվածությունը, որը մի քայլ առաջ էր: «Ալիևի իջեցված ձայնը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո բարձրացավ հինգ անգամ և ավելի ռազմատենչ դարձավ»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս խոսվում է դիվանագիտական զիջումների մասի:
