Ղարաբաղը ինչի դիմաց ինչ պետք է զիջի Ադրբեջանին.Արմեն Աշոտյանի պատասխանը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ իշխող Հանրապետական կուսակցության մամուլի նոր սրահում տեղի ունեցած անդրանիկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց,որ կուսակցության մամուլի նոր սրահի համար ծախսվել է 5-6 մլն դրամ.«Հարթակն օգտագործվելու է տարբեր միջոցառումների համար, հատկապես առջևում ՏԻՄ ընտրությունների ժամանակ այն ակտիվորեն օգտագործվելու է: Ավելորդ է խոսել, որ այս սրահում ասուլիսներ կլինեն նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»: Արմեն Աշոտյանն անդրադարձավ ԼՂ հիմնախնդրին և ասաց,որ իրավասու չէ ասելու, թե Ղարաբաղը ինչի դիմաց ինչ պետք է զիջի Ադրբեջանին: Սակայն նա վերջին օրերին մի բան է նկատել Արցախի հարցով հայ-ադրբեջանական քարոզչական դաշտում. «Եթե նախկինում մենք ասում էինք, թե ադրբեջանական հայտարարությունները ներքին սպառման համար էին, ապա այսօր մեր հակառակորդները ապակողմնորոշիչ հայտարարություններով նաև Հայաստանի հասարակության բացությունից օգտվելով՝ փորձում են սրել իրավիճակը Հայաստանում: Կարծեք թե առաջին հայացքից որոշակի հաջողության են հասնում ադրբեջանցիները»: Ըստ պարոն Աշոտյանի, Իլհամ Ալիեւի հույս այն է, որ խաղաղ գործընթացը տապալի հայ հասարակության միջոցով: «Այդ օրը չի գա։ Հայաստանը չի տապալի խաղաղ գործընթացը»,-հայտարարում է ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամը:
