Սամվել Բալասանյանը կարող է հաջողություն ունենալ. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի ընտրություններին գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությանը սատարելուն հայտարարեց.«Գյումրու քաղաքապետի ընտրությունները անձնավորված են, բայց այն անձի ընտրություններ չէ:Չունենք դոգմա, որ բոլոր թեկնածումները պետք է լինեն ՀՀԿ տոմսով: Գյումրին բարձր է գնահատում Բալասանյանին՝ որպես պատասխանատու քաղաքապետ, և մեր՝ նրան սատարելը բխում է այս հանգամանքից: Կարծում ենք՝ մենք կարող ենք Գյումրում ունենալ հաջողություն»: Բարձր եմ գնահատում Բալասանյանի նախընտրական շանսերը,ասաց Աշոտյանը.«Չզարմանաք, որ մոտ ապագայում այլ դաշինքներ նույնպես մեզ միանան»: Նշենք, որ Գյումրիում ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է դաշինքով:
