Մելիք Ադամյանով պետք է անցնի քաղաքական լրահոսը.Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ իշխող Հանրապետական կուսակցության մամուլի նոր սրահում տեղի ունեցած անդրանիկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց,որ կուսակցության մամուլի նոր սրահի համար ծախսվել է 5-6 մլն դրամ.«Հարթակն օգտագործվելու է տարբեր միջոցառումների համար, հատկապես առջևում ՏԻՄ ընտրությունների ժամանակ այն ակտիվորեն օգտագործվելու է: Ավելորդ է խոսել, որ այս սրահում ասուլիսներ կլինեն նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»: Հարցին, թե ինչո՞ւ է ամբիոնի վրա ընդգծված տառերով գրված կուսակցության հասցեն, Աշոտյանը պատասխանեց. «Մելիք Ադամյանն այն հասցեն է, որտեղով պետք է անցնի քաղաքական լրահոսը: Մելիք Ադամյան՝ ամեն ինչ ասված է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
