Գյուլնազ տատի՞կը պետք է հարցը բարձրանացներ Սանկտ Պետերբուրգում.Գուրգեն Եղիազարյան
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հորդորեց չմտահոգվել ու չզարմանալ. «Իսկ ո՞վ պետք է բարձրացներ այդ հարցը։Գյուլնազ տատի՞կը պետք է հարցը բարձրանացներ Սանկտ Պետերբուրգում: Հայաստանի իշխանությունը պետք է համապատասխան հարցերով գնար ու բարձրացներ այդ հարցը»։ Վերջինս վստահ է, որ ապրիլյան պատերազմը կանգնեցրին տասնութ տարեկան առյուծները: Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին, Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց.«Մեզ մոտ ամեն ինչ սկսվել է Բայեդնի հայտարարությունից, որ Ղարաբաղն Ադրբեջանի անխախտելի մասն է»: «Հայտարարությունից օրեր հետո քառօրյա պատերազմը սկսվեց: Բայդենից բացի նման հայտարարություն է արել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սկսած նախագահ Սարգսյանի ինքնաթիռում տված հարցազրույցից մենք ամեն օր մի բան կորցնում ենք»,-հավելեց քաղաքագետը: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը՝ նա նշեց. «Անհիմն մարդուն ձերբակալել են, ինչ ասես, իրենց թվում է՝ մի քանի հոգու, որ բռնեցին, բան է փոխվելու՝ չի՛ փոխվելու: Մի օր հասկանալու են՝ ինչ է կատարվում ու շատ վատ է լինելու: Իրենց թվում է, թե հավերժ են, բայց անգամ Լենինը հավերժ չէր»:
