Բայդենի հայտարարությունից օրեր հետո քառօրյա պատերազմը սկսվեց.Գ.Եղիազարյան
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը հայտարարեց.«Մեզ մոտ ամեն ինչ սկսվել է Բայեդնի հայտարարությունից, որ Ղարաբաղն Ադրբեջանի անխախտելի մասն է»: «Հայտարարությունից օրեր հետո քառօրյա պատերազմը սկսվեց: Բայդենից բացի նման հայտարարություն է արել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սկսած նախագահ Սարգսյանի ինքնաթիռում տված հարցազրույցից մենք ամեն օր մի բան կորցնում ենք»,-հավելեց քաղաքագետը:
