Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվան չի ցանկանում զիջել իր դիրքերը: Եվ դրանով են բացատրվում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հաճախակի այցերը Բաքու և Երևան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի դոցենտ, հայտնի քաղաքական փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: «Մոսկվան ոչ մի դեպքում չի ցանկանում ձեռքից բաց թողնել բանակցությունների ֆորմատը: Հավանաբար, Սերգեյ Լավրովի այցը Բաքու նպատակ ուներ հաստատել Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնագրերը: Չեմ կարծում, որ խոսքը որևէ որոշման մասին է: Եվ չեմ հավատում, որ այդ հարցին նվիրված որևէ գագաթաժողովի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որոշում կընդունվի: Դա երկարաժամկետ գործընթաց է, որը չի կարող լուծվել մեկ կամ երկու հանդիպման ընթացքում»,-ասել է քաղաքական փորձագետը:
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը