Փնտրվում է ՀՀԿ տատիկը. նրան ցանկանում են նկարահանման առաջարկ անել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ տատիկին, որը վաղուց արդեն աստղ է դարձել, փնտրում են` նկարահանման առաջարկ անելու համար: «Շտապ նկարահանման համար պետք է ՀՀԿ հայտնի տատիկը ))) Հա բայց լուրջ եմ ասում ))) հասցե կամ հեռախոս եթե կա ուղարկեք ))»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինդիվիդում քաստինգ փրոդաքշն»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը: Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց, որ նկարահանվելու է երգի տեսահոլովակ, որի մասնակիցների քաստինգն իրենք են իրականացնում: Աշոտ Սարգսյանը երգչի անունը առայժմ չնշեց, բայց ներկայացրեց տեսահոլովակի սյուժեն. երիտասարդ սիրահար զույգը հանդիպում է բազմաթիվ դժվարությունների: Աղջկա ընտանիքը դեմ է նրանց հարաբերություններին, իսկ հատկապես տատիկը` այդ ընտանիքի ամենավառ ներկայացուցիչը` կոլորիտային, խիստ ու ջղային, անընդհատ խոչընդոտներ է ստեղծում երիտասարդների համար, հալածում նրանց: Եվ հենց տարեց այդ կնոջ կերպարը մարմանավորելու առաջարկով տեսահոլովակի հեղինակները ցանկանում են դիմել ՀՀԿ տատիկին: Չիմացողների համար նշենք, որ ՀՀԿ տատիկին, որին լրատվամիջոցները հենց այդպես էլ ներկայացնում են` առանց անուն-ազգանունի, հաճախ կարելի է տեսնել կառավարության շենքի մոտ` նիստերի օրը: Նա սաստում ու ամոթանք է տալիս այս կամ այն խնդիրը լուծվելու ակնկալիքով կառավարության մոտ բողոքի ցույց անող քաղաքացիներին, փորձում է նրանցից բարձր գոռալ` վերջիններիս ձայները խլացնելու համար, գովաբանում է իշխանություններին, Հրանուշ Հակոբյանի ձեռքը համբուրում, փարվում վարչապետին, հեռակա սեր խոստովանում Սերժ Սարգսյանին:  «Սիրում եմ նախագահին, սիրում եմ երկիրը, սիրում եմ բոլոր իշխանավորներին, սիրում եմ իր բոլոր աշխատակազմը, բոլորը խելացի, գրագետ, կրթված մարդիկ են»,- մի առիթով ասում էր ՀՀԿ տատիկը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Իրանից հայտարարել են, որ ուրանի հարստացման իրավունքն անհրաժեշտ պայման է բանակցությունների համար «Ալեն Սիմոնյանի խղճուկ վիճակին արձագանքեց Ադրբեջանը»․ Նարինե Դիլբարյան (video) Մեր ձեռքերը մնում են ձգանին․ Իրանը մենակ չի թողնի լիբանանցի քույրերին ու եղբայրներին․ Փեզեշքիան «Նիկո՛լ, ես հաստափոր Պապիկյան Սուրո՛ եմ տեսել»․ պահեստազորի սպա (video) Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՔՊ-ի ծրագրում եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը Նիկո՛լ, էդ ու՞մ ես էշի տեղ դնում, քո «էշ հալով»․ Դավիթ Մկրտչյանը հունից դուրս եկավ (video) Անահիտ Մանասյանի արձագանքը՝ 18-ամյա Դավիթի մասին հարցին (video) Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում Պուտինը էդ փաստաթղթերը կմտցնի Ալիևի աչքը, եթե․․․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյա՛ն, քո արածը ՌԴ-ում քթերից է գալու. Հենրիխ Դանիելյան (video) Գյումրիում անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն» Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու մասին դատական ակտի դեմ բողոք է բերել նաև հսկող դատախազը Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի, ապա Թուրքիայի և ՀՀ-ի միջև սահմանները կբացվեն Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվեց Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի՝ Հակակոռուպցիոնում «Եթե նախկինում Սամվել Կարապետյանի նկարից էիք վախենում, հիմա նրա անունի՞ց եք վախենում» (video) Տարբեր երկրներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա Փաշինյանի կոշտ պատասխանը Հայկ Սարգսյանին (video) Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. հարց՝ Փաշինյանին (video) Լրատվամիջոցները ենթադրություններ են արել, թե ինչ կպատահի նավթի գների հետ, եթե Հորմուզը փակ մնա Սամվել Կարապետյանի ձեռքից ամբողջ ունեցվածքը վերցվելու է. Փաշինյանի բացահայտումը (video) Իրանը Հորմուզի նեղուցով նավագնացության այլընտրանքային ուղիներ է տրամադրել՝ ականներից խուսափելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am