«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արմավիրի մարզում եւ Արագածոտնի նախալեռներում տեղած հուժկու կարկուտը հանրության ուշադրությունը գրավեց հակակարկտային կայանների խնդրի վրա: Մասնավորապես, ըստ մասնագետների՝ Հայաստանի ողջ ցանքատարածքները եւ այգիները հակակարկտային կայաններով «ծածկելու» համար անհրաժեշտ է տեղադրել մոտ 5 հազար սարք: Ներկայումս Հայաստանում առկա է շուրջ 450 հակակարկտային կայան: Սակայն նույնիսկ եթե ողջ հանրապետությունը հակակարկտային կայաններով ապահովվի, ապա այդ համակարգն այգիները եւ բանջարանոցները կարկուտից կարող է պաշտպանել միայն մինչեւ միջին ուժգնության կարկուտների ժամանակ: Իսկ գերհզոր կարկուտների ժամանակ համակարգերն անզոր են, ինչպես դա տեղի ունեցավ հուլիսի 10-ի երեկոյան տեղած հուժկու կարկուտի ժամանակ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հակակարկտային մեկ կայանի արժեքը 2-6 մլն դրամ է, որը մեր երկրում արտադրում է մեկ ընկերությունը՝ «Բարվա»-ն: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ ներկա համակարգի վրա արդեն իսկ մի քանի միլիարդ դրամ է ծախսվել, որի պահպանման համար տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ էլ ծախսվում է, սակայն արդյունքում կարկուտից կիսատ-պռատ ապահովագրված է միայն հանրապետության այգիների եւ բանջարանոցների մոտ 8 տոկոսը միայն: Ու եթե այս ամենին հավելենք նաեւ ռադիոտեղորոշիչ սարքավորումների անհրաժեշտությունը, որը հարկավոր է ամպերի կառուցվածքն ու տեսակը պարզելու, ապա նաեւ ճիշտ կրակելու համար (ՀՀ-ում ընդամենը 2 նման սարք կա), ամեն ինչ «տեղն է ընկնում»: Մեր երկրում որեւէ մեկն ապահովագրված չէ կարկուտներից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը