Արամի 30 հասցեի այդ տարածքի համար մեծ գումար եմ վճարել.Ավո Կարագուլյան
Արամի 30 հասցեի շենքi կառուցապատող Ավո Կարագուլյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ինքն արդեն տասներկու տարի է՝ ապրում է ՀՀ-ում, ապա՝ հայտարարեց, որ ինքը չգիտեր, որ Արամի 30 հասցեի շենքը հուշարձան է. «Ես պիտի շինություն կառուցեի: Ես այստեղ շահ չունեմ, այդ տարածքում ընդամենը քաղաքային ճանապարհ պետք է լինի: Այդ տարածքը հանրային գերակա շահ է հռչակվել: Կառուցապատում իրականացնելու իրավունք ստացել է 2004թ. քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից: Նախապես ունեին այդ նախագիծը: Ես մինչ օրս այդտեղ կառուցապատում չէի արել, քանի որ չէի իրացրել այդ տարածքը, միայն 2010-11թթ. իրացրեցի ու այդ բաժինը վերցրի: Ինձնով չի սկսվել այս խնդիրը: Ես սպասեցի երկու-երեք տարի, մեկը չասաց, որ Արամի 30 հասցեի շենքը հուշարձան է, հնություն է»: Իսկ թե ինչու էր գիշերով քանդել շենքը, պարոն Կարագուլյանն անկեղծ պատասխանեց. «Ակտիվիստներից եմ վախեցել, նրանց բողոքից, դրա համար գիշերով քանդեցի»: Արդյոք նա չէ՞ր կարող հրաժարվել այդ նախագծից, նա պատասխանեց. «Դա իմ իրավասության մեջ չէր մտնում՝ հրաժարվելը: Արամի 30 հասցեի այդ տարածքի համար ես վճարել եմ հինգ հարյուր հազար դոլար, դա շատ վաղուց էր, կոնկրետ չեմ հիշում»:
