Պարսից ծոցի գոտում բոլոր արտասահմանյան ռազմանավերը գտնվում են Իրանի ռազմածովային ուժերի հսկողության ներքո
Պարսից ծոցի գոտում բոլոր արտասահմանյան ռազմանավերը գտնվում են Իրանի ռազմածովային ուժերի հսկողության ներքո: Ինչպես հայտնում է «ТАСС»-ն, այս մասին հայտարարել Է «Իսլամական հեղեփոխության պահապանների» (ԻՀՊ) զորակազմի ռազմածովային ուժերի փոխհրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին: Նա այսպես է մեկնաբանել արևմտյան ԶԼՄ-ների հաղորդումն այն մասին, թե երկուշաբթի Որմզդի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի հինգ կատերներ 500 մետր մոտեցել են ամերիկյան ռազմանավին, որտեղ գտնվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար Ջոզեֆ Վոտելը: «Պարսից ծոցում մեր հսկողության տակ են գտնվում բոլոր արտասահմանյան ռազմանավերը: Այդ հսկողությունն ինչ-որ նոր բան չէ, այն մշտական հիման վրա իրականացվել է միշտ և շուրջօրյա: Մարտանավերի տեղափոխումների այդ հսկողությունը մենք կիրականացնենք այսուհետև ևս: Հատկապես դա վերաբերում է այն երկրների նավերին, որոնք գտնվում են մեր տարածաշրջանի սահմաններից դուրս, և, ամենից առաջ, այն երկրների նավերին, որոնք թշնամաբար են վերաբերվում Իսլամական Հանրապետության նկատմամբ»,- ընդգծել է ԻՀՊ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում է ИСНА գործակալությունը:
