Սրտատրոփ սպասում են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հավատ է արտահայտել այն բանին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա այցը Բաքու դրական կերպով կնպաստի Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի առաջընթացին: Բաքվում այսօր և վաղը սրտատրոփ սպասում են Լավրովի այցին, որը կապվում է Ղարաբաղի խնդրի հետ: Առանց մանրամասնելու, թե հատկապես ո՞ր մասով են դրական արդյունքներ ակնկալում Բաքվում, պարզ է, որ ինչ-որ ծրագիր Մոսկվան այնուամենայնիվ ունի և դրանք փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում կյանքի կոչել: Բացի այդ, օգոստոսին նախապատրաստվում է Պուտինի այցը Բաքու, և կարելի է պատկերացնել, թե այս առումով ևս ինչ ակնկալիքներ կան Ալիևից կողմից Պուտինի այցի «արդյունքների» առումով: Առայժմ կարծես, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, սակայն, ցույց են տալիս, որ չեն թույլ տա Մոսկվայի առանձին խաղալ: Թե Վաշինգտոնը, թե Փարիզը բավական ակտիվություն են ցուցաբերում, որպեսզի բացառեն Մոսկվայի «մենաշնորհային դիրքերը» ղարաբաղյան ճակատում: Այսօր, ակնկալվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում խմբի անդամներին կտեղեկացնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների և հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի մասին: Այդ մասին հայտնել էր ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում: Ուորլիքը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատերազմի դեմ են հանդես եկել ու ցանկություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը: «(ԱՄՆ պետքարտուղար) Ջոն Քերին զրուցել է Սարգսյանի և Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Կողմերը մերժել են պատերազմն ու պարտավորվել են շարունակել բանակցությունները: ԱՄՆ-ը պատրաստակամ է իր օգնությունն առաջարկել այդ հարցում»,-գրել է ամերիկացի համանախագահը: Նախորդ օրերին Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հարցը լայնորեն քննարկվեց: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներում ԼՂ հակամարտության թեման գլխավորներից էր: Իր հերթին Ս.Սարգսյանը Վարշավայում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ հայտարարեց Սերժ Սարգսյանը. «Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»: Նա նշեց. «Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին»: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ ներդնել, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունները: Իսկ Վարշավայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել պայմանավորվածություններից` ձևացնելով, թե հետաքննությունների մեխանիզմ ներդնելու պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել: «Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդյունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին: Հնարավոր չէ հանդիպումից հանդիպում որևէ հարցի շուրջ պայմանավորվել, և կողմերից մեկը հետ քայլ անի, որովհետև դրանով իսկ կորցնում է վստահությունը, որ կարելի է այդ երկրի հետ ընդհանրապես բանակցել և ինչ-որ բանի մասին պայմանավորվել», - լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր Նալբանդյանը: Այնուհետև, ինչպես և ակնկալվում էր, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի հարցող անդրադարձ եղավ` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մասով: «Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշխանության մեր սատարմանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք սատարել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են այդ սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողականորեն և ավելի ուժեղ քաղաքական կամքով ներգրավվել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` սահմանված բանակցային շրջանակներում», նշվում էր փաստաթղթում: Թամար Բագրատունի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am