Ծանր ընտրության առջև

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Նրանք քննարկել են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածությունը հաղթահարելու ուղիները: Թուրքիայի նախագահականին մոտ կանգնած աղբյուրը Reuters-ին ասել է, որ Էրդողանն իր հիասթափությունն է հայտնել Մերկելին Բունդեսթագի բանաձևի կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը, ըստ նույն աղբյուրի, վստահեցրել է, թե կանի առավելագույնը՝ ապահովելու, որպեսզի այդ իրադարձությունը չվնասի գերմանա - թուրքական հարաբերությունները: Այնուհետև Էրդողանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ: Քեմերոնի հետ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 40 րոպե: Մերկելի հետ նրա հանդիպումը նույնպես անցել է դռնփակ պայմաններում: Այն տևել է մոտ մեկ ժամ: Հանդիպումների մանրամասները չեն հաղորդվում: Սա Մերկելի ու Էրդողանի առաջին տետ-ա-տետ հանդիպումն էր այն բանից հետո, երբ հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ինչը կտրուկ սրեց երկու երկրների միջև հարաբերությունները: Քեմերոնի ու Էրդողանի հանդիպումն էլ կայացավ այն բանից հետո, երբ Քեմերոնը հայտարարեց, որ Թուրքիան ներկայիս տեմպերով ԵՄ-ին կանդամակցի 3000 թվականից ոչ շուտ: Էրդողանը ավելի ուշ կոշտ պատասխան էր տվել Քեմերոնին` հիշեցնելով, որ նրա այդ հայտարարությունից ընդամենը 3 օր անց տեղի ունեցավ Brexit-ը: Բացի այդ, շրջանառվում են կարծիքներ նաև Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հեռանկարների վերաբերյալ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընն անդրադարձել է Վարշավայում եվրոպացի առաջնորդների հետ Էրդողանի ունեցած երկկողմ հանդիպումներին: Մեկնաբանելով այդ հանդիպումները` Քալընն ասել է. «Մերկելի ու Քեմերոնի հետ հանդիպումները կարևոր են: Մերկելի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ օրակարգում հայտնվեց հայերին առնչվող օրինագծի թեման: Օրինագիծը չի կարող նպաստել տարածաշրջանային խաղաղությանը: Մեր պատմության մեջ չկա նման ցեղասպանություն: Միգուցե իրենց պատմության մեջ կարող է լինել նման բան: Մեր նախագահը ավելի վաղ կոչ է արել ձևավորել անկախ պատմաբաններից բաղկացած հանձնաժողով: Մենք դեռ նույն կետի վրա ենք: Դրա համար էլ անընդունելի է նման թեմայով Թուրքիային քննադատելը: Մեր նախագահն այս մասին հայտնել է կանցլերին»: Ըստ թուրքական մամուլի՝ Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ֆրանսիական «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքում կատարված ուղղումների վերաբերյալ, որը քրեականացնում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հերքումը: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը նշել է, որ իրենք կարծիքով՝ օրենքում ուղղում անելը «հակասում» է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի իրավական նախադեպին. «Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք օրենքի ուղղումների նախագիծը և կարծում ենք, որ այն պարունակում է պոտենցիալ ռիսկեր մարդու իրավունքների պահպանման համար՝ ազատորեն արտահայտելու սեփական մտքերը»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, այդ ուղղումներն ընդունեց հուլիսի 3-ին: Դրանով Հայոց ցեղասպանության հերքման համար նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք: ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը, փախստականների խնդիրը, Թուրքիայի պահանջատեր կեցվածքն` այս հարցում, Թուրքիայում տիրող անկայուն իրավիճակը գերիշխում են ԵՄ պաշտոնյաների հետ բանակցություններում: Սակայն, արդեն իսկ ակնհայտ է, որ Հայոց Ցեղասպանության հարցը Թուրքիայի օրակարգում է: Եվրոպան, ինչպես երևում է, առաջիկայում Անկարային հորդորելու է հաշտվել Ցեղասպանության ճանաչման մտքի հետ, որքան էլ Անկարան շարունակի համառորեն չընդունել, իսկ Էրդողանը եվրոպացիների հետ հանդիպումներում` տրտնջալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am