Ալեքսանդր Խաչատրյան, Սոս Ջանիբեկյան և մի շարք այլ դերասաններ նկարահանվել են «Թևանիկ»-ում
Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը։ Այն պատմում է արցախյան առաջին պատերազմի մասին։
Ալեքսանդր Խաչատրյան, Սոս Ջանիբեկյան և մի շարք այլ դերասաններ են նկարահանվել լիամետրաժ ֆիլմում։
Արդեն բեմում Ջիվան Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց ընտանիքին, բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ֆիլմի ստեղծմանը։ «Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Արցախի Մշակույթի նախարարություններին»,-նշեց նա։
«Թևանիկ»-ի պրոդյուսերը Մասիս Բաղդասարյանն է։
