Կինը պատմում է՝ ինչպես է նախկին ամուսինը կացնահարել իրեն, մորն ու հորը (տեսանյութ)
Երեւանում հուլիսի 8-ին կացնահարված 37-ամյա Թագուհու ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանների վիճակը կայունացել է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Նրանք արդեն կարողանում են խոսել։ Թագուհին պատմել է, որ դեպքի օրը գնացել է հաճախորդի բնակարան, նրան սպասարկել, վերադարձել է, նախկին ամուսնու հետ կրկին միջադեպ է գրանցվել, իրեն ու մորը տարել են Ոստիկանություն, որտեղ իրենք ցուցմունք են տվել: «Հետաքննիչը խնդրեց, որ պարեկային ծառայության մեքենան մեզ տանի, իջեցնի տուն, որովհետև արդեն գիշերվա ժամը 4-ն էր: Ժամը 4-ին մեզ բերեցին, իջեցրին մեր բակում: Մենք իջանք, պարեկային ծառայության տղաներին «բարի գիշեր» ասացինք, «շնորհակալություն» ասացինք ու մտանք պադեզդ: Բարձրացա աստիճաններով: Մենք առաջին հարկում ենք ապրում: Ինքը՝ Վլադիկը, դարանակալել էր պադեզդի դռան հետևը: Ես չէի տեսել: Ես որ բարձրացա, ինքը հետևից հարձակվեց, ինձ կացինով խփեց,- պատմել է Թագուհի Մանսուրյանը:
