Շվայնշտայգերն ու Իվանովիչն ամուսնացել են. լուսանկարներ
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, Գերմանիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն ու սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչն ամուսնացել են Վենետիկում, հաղորդում է dailymail-ը: Հուլիսի 13-ին տեղի կունենա նաեւ եկեղեցական արարողություն:

