«Սեֆիլյանին մեղադրում են,որ վիրավոր ընկերոջը թողել և ձիով հեռացել է».փաստաբան.տեսանյութ
«Արմենիա TV»-ի հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման ժամանակ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, արվել են արտահայտություններ, որոնք արատավորում են Ժիրայր Սեֆիլյանի պատիվն ու արժանապատվությունը»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանի խոսքով՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում ընդգծված կերպով փորձ են արել սևացնել Սեֆիլյանի կենսագրությունը և հրապարակել Արցախյան ազատամարտի տարիներին նրա կողմից իբրև թե մարտի դաշտում մարտական ընկերոջը լքելու վերաբերյալ տեղեկություններ:Վերջինս շեշտեց՝ հաղորդման ընթացքում անգամ փորձ չի արվել լսել Սեֆիլյանի կարծիքը ենթադրյալ դեպքի վերաբերյալ, և միտումնավոր հրապարակվել են նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
