«Ժիրայր Սեֆիլյանի բացակայությամբ՝ գաղտնի դատ է եղել».փաստաբան.տեսանյութ
«Ժիրայր Սեֆիլյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ֆիզիկական կամ իրավական բռնություններին նախորդել են քարոզչական բնույթի վարկաբեկիչ և զրպարչական արշավներ տարբեր լրատվամիջոցներով և սոցցանցերով: Վերջին դեպքը տեղի ունեցավ 2016 թ. հունիսի 20-ին, երբ քաղաքական պատվերով հարուցված հերթական շինծու գործով կալանավորվեց Ժիրայր Սէֆիլյանը: Ժիրայր Սէֆիլյանի մեկուսացումն ապահովելու նպատակով նույն ձեռագրով հունիսի 12-ին համապատասխան հասարակական տրամադրություններ ձևավորելու նպատակով Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվեց դիտարկվող հաղորդումը, որը պետք է ավելի լայն ձևաչափով կրկնվեր հունիսի 19-ին, իսկ հունիսի 20-ին արդեն պլանավորված էր կալանավորել Ժիրայր Սէֆիլյանին: Տեղեկատվական հակազդեցության և հասարակական բուռն ու լայն պարսավանքի շնորհիվ նախատեսվող հաղորդումը չկրկնվեց, սակայն զուգահեռաբար հրապարակումներ եղան մամուլի այլ աղբյուրներում, որից հետո Ժիրայր Սէֆիլյանն ըստ ծրագրի կալանավորվեց»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Փաստաբանը շետեց, որ անհասկանալի դատական նիստ է եղել պաշտպանի հեռանալուց հետո, որոշում է կայացվել, որին ներկա չի եղել նաև Ժիրայր Սեֆիլյանը: Սա ցույց է տալիս, որ Սեֆիլյանի նկատմամբ՝ ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորվում: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
