Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ «Արմենիա TV»-ի.տեսանյութ
«Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը կասեցնելու, նրան մեկուսացնելու նպատակով պետական պատվերով մեկնարկեց քարոզարշավ, որի հիմնական ծանրությունն իր վրա վերցրեց «Արմենիա TV»-ն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Վարուժան Ավետիսյանը: Փաստաբանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի ներկայացուցիչները «Արմենիա TV» հեռուստաընկերությանը դատի են տվել՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին հասցված վնասի հատուցման պահանջով: Վերջինս խոսքով՝ հեռուստաընկերությունը և գործով պատասխանող լրագրողները բոլոր ողջամիտ հնարավոր միջոցները չեն ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար: Ավելին, Ժիրայր Սեֆիլյանը լսված չի եղել, նրա հետ չեն կապվել և նրանից չեն ճշտել եղելությունը: Սա ևս հաստատում է, որ լրագրողները կարիք չեն ունեցել ճշմարտությունը պարզելու և կարիք չեն ունեցել Ժիրայր Սեֆիլյանի տեսակետն իմանալու: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
