Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետը. ՀՀ նախագահ
Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին, որի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մասին: «Հայաստանի ՀՕՊ ուժերի հրամանատարը լինելու է Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ պետը, եւ հրամանները ինքն է արձակելու։ Այսինքն՝ սա ոչ թե ազգային համակարգի վերացում է եւ մեկ ընդհանրականի ստեղծում, այլ ջանքերի համատեղում։ Եվ սա շատ նորմալ է։ Մենք մեր հակաօդային պաշտպանությունն իրականացնելու ենք մենք մեր գործընկերների աջակցությամբ։ Մեր գործընկերներն էլ իրենց պաշտպանությունն իրականացնելու են իրենց ուժերով, անհրաժեշտության դեպքում՝ մեր օժանդակությամբ»,– ասել է Սերժ Սարգսյանը։
