Պոգբան չի շտապում հեռանալ
«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հաղորդել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում հեռանալ թուրինյան ակումբից: «Պոգբան չի շտապում հեռանալ «Յուվենթուսից», իսկ ակումբը չի ուզում, որ նա հեռանա: Ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել նրա հետ պայմանագիրը»,- ասել է Ռայոլան:
